Ադրբեջանի բամբակի դաշտերում բանվորները մեկ շաբաթում արդեն երկու անգամ թունավորվել են
Անցյալ շաբաթ Ադրբեջանի բամբակի դաշտերում բանվորների զանգվածային թունավորման երկու դեպք է գրանցվել:
Առաջին անգամ դա տեղի է ունեցել հունիսի 10-ին Սաաթլինի շրջանի Սիմադա գյուղում: 24 մարդ հոսպիտալացվեց, ոմանց ուղարկեցին Բաքու բուժվելու: Նույն բանը տեղի ունեցավ հունիսի 16-ին Տերտերի շրջանի Սեյդիմլի գյուղում: Այստեղ 14 մարդ տուժեց, մի մասը վերակենդանացման բաժանմունքում հայտնվեց՝ ծանր վիճակում: Երկու դեպքում էլ զոհեր չկան:
Ըստ նախնական տվյալների՝ բանվորները թունավորվել են «Formula 5-FEC» քիմիկատով, որն օգտագործվում է մոլախոտերի դեմ պայքարում:
Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել՝ համաձայն 249.2 հոդվածի (անվտանգության կանոնների խախտում մոլախոտերի և վնասատուների դեմ պայքարի ընթացքում, որը ծանր հետևանքներ է ունեցել): Քրեական գործ է հարուցվել նաև 314.2 հոդվածի համաձայն՝ պաշտոնեական պարտականությունների հանդեպ անփույթ վերաբերմունք: Այս հոդվածներով պատասխանատվության կենթարկվեն դաշտերի տերերը:
Ինչպես հաղորդում է «Զերկալո» թերթը՝ վկայակոչելով Սաաթլիի շրջանային հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալ Ադամ Ալիևին, առաջին դեպքում բանվորները թունավորվել են, որովհետև շատ շուտ են մտել դաշտ, որտեղ քիմիկատը նոր էր փչվել: Թեև, ըստ անվտանգության կանոնների, պետք է որոշակի ժամանակ սպասել:
Բնապահպանական կանխատեսման ազգային կենտրոնի ղեկավար Թելման Զեյնալովի կարծիքով՝ այս քիմիական նյութն օգտագործելուց առաջ հողատերը պետք է նախազգուշացներ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության, արտակարգ իրավիճակների նախարարության և սանիտարահամաճարակային ծառայության տեղի բաժանմունքներին:
Վերջին մի քանի տարում Ադրբեջանի կառավարությունը հատուկ կարևորություն է տալիս բամբակին՝ մտադրվածություն կա այն դարձնել ոչ նավթային հատվածի առաջատար (հետևաբար՝ եկամտաբեր) ոլորտներից մեկը:

Աղբյուրը՝ jam-news.net