Տնտեսական

20.06.2018 11:04


Կուտակային կենսաթոշակների մասին նախագիծն ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց (տեսանյութ)

Կուտակային կենսաթոշակների մասին նախագիծն ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց (տեսանյութ)

ՀՀ ԱԺ այսօրվա արտահերթ նիսում առաջին ընթերցմամբ ընդունվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը։

ՀՀԿ-ն, «Ծառուկյան» և «ԵԼՔ» դաշինքները քվեարկեցին կողմ, ՀՅԴ-ն՝ ձեռնպահ։

Նախագիծն ընդունվեց 79 կողմ, 2 դեմ, 7 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

Դրանով առաջարկվում է կուտակային պարտադիր համակարգին մասնակցող և հուլիսի 1-ից դրան միացող քաղաքացիների եկամտի 10 տոկոսի կուտակումը ձևավորել 2.5 և 7.5 տոկոս համամասնությամբ. այսինքն` 2.5 տոկոսը կվճարի քաղաքացին, 7.5 տոկոսը` պետությունը: Ներկա կարգավորմամբ կենսաթոշակային համակարգի մասնակիցը կուտակում է իր եկամտի 10 տոկոսը՝ 5 տոկոսը վճարում է անձը, 5 տոկոսը՝ անձի օգտին պետությունը:

Այս պահի դրությամբ կուտակային ֆոնդերում հավաքված է 120 միլիարդ դրամ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը