Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած
Հունիսի 20-ին, ժամը 12:20-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 26-րդ կմ-ին Nissan Tiida մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Հ. Ի., 1983 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում (մոտ 60 մ):
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, այնուհետև վարորդին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է Աբովյանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար: