Արցախում գայլի հարձակումից տուժած 10-ամյա տղան մահացել է
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Ստեփանակերտի շտապ բուժօգնության կայան» ՓԲԸ-ից հունիսի 19-ին ոստիկանության քաղաքային վարչություն հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը ժամը 07:50-ին կանչով մեկնած խումբը Մարտունու շրջանի Շեխեր գյուղի մոտակայքից «Արևիկ մանկական բուժմիավորում» ՓԲԸ է տեղափոխել Հադրութի շրջան Տումի գյուղի բնակիչ՝ 2007թ. ծնված Կ.Գ-ի դիակը:
Արցախի Հանրապետության ոստիկանության լրատվական բաժնից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ մայիսի 28-ին գայլի կծելու հետևանքով Կ.Գ-ն ստացել էր վերքեր և հունիսի 19-ին առողջական վիճակը կտրուկ վատթարանալու հետևանքով «Արևիկ մանկական բուժմիավորում» ՓԲԸ տեղափոխելու ճանապարհին, Մարտունու շրջանի Շեխեր գյուղի մոտակայքում մահացել է: