Աշխարհ

21.06.2018 15:03


Ադրբեջանը ՍՈւ-25 գրոհիչները արդիականացնում է Թուրքիայի միջոցով. Զաքիր Հասանով

Ադրբեջանը ՍՈւ-25 գրոհիչները արդիականացնում է Թուրքիայի միջոցով. Զաքիր Հասանով

Հունիսի 20-ին լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ, խոսելով Ադրբեջանի ՌՕՈւ ավիապարկից, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ընդգծել է, որ իրենց ՍՈւ-25 գրոհիչները արդիականացվում են Թուրքիայի միջոցով:

Հասանովը մասնավորապես նշել է. «Դրանց (Սու-25) մի մասն արդիականացրել ենք և նոր սարքավորումներով են համալրվել: Եվ եղբայր Թուրքիայի օգնությամբ մյուս ինքնաթիռների և ուղղաթիռների հարցերն էլ են լուծվում» :

Թուրքիայի կողմից Ադրբեջանի ուղղաթիռների արդիականացման մասին հայտնի էր, դրանով զբաղվում է թուրքական Aselsan ընկերությունը: Ինչ վերաբերում է ՍՈւ-25-երի արդիականացմանը, ապա սա նորություն էր և, ենթադրվում է, որ այդ ինքնաթիռները ևս արդիականացնում է նույն ընկերությունը:

Զաքիր Հասանովը նաև նշել է, որ մեծացվել է ուղղաթիռների հրթիռների հեռահարությունը, ինչը, ըստ նրա, թույլ կտա մարտական գործողությունների շրջանից 10 կմ թիկունքից խոցել թիրախներ: Հասանովը իր խոսքում ընգծում է, որ իրենք 2016 թ. ամրիլյան մարտերից դասեր են քաղել: Հիշեցնենք, որ 2016 թ, ապրիլյան մարտերում հայկական կողմը խոցել էր Ադրբեջանի ՌՕՈւ առնվազն 1 հարվածային ուղղաթիռ:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը