Լրահոս

21.06.2018 21:27


Սերժ Սարգսյանի խնամու բժշկական կենտրոնում խախտումներ են հայտնաբերվել

Սերժ Սարգսյանի խնամու բժշկական կենտրոնում խախտումներ են հայտնաբերվել

ՀՀ առողջապահության նախարարությունը ստուգումներ է անցկացնում Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։

Այս տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Լիանա Եղիազարյանը։

«Ուսումնասիրությունները դեռ շարունակվում են: Դրանք կտևեն մոտ 2 ամիս: Բայց այս ընթացքում արդեն արձանագրվել են բազմաթիվ խախտումներ»,-ասաց Եղիազարյանը:

Իսկ թե կոնկրետ ինչ խախտումներ են հայտնաբերվել, Եղիազարյանը չմանրամասնեց։

Իսկ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ընտրությունը պայմանավորված նրանով, որ բուժհաստատությունը առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող հիմնարկ է:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը ղեկավարում է Արա Մինասյանը: Նա Սերժ Սարգսյանի խնամին է:

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը