Աշխարհ

22.06.2018 09:21


ՌԴ-ն, ԱՄՆ-ը և Ֆրանսիան շարունակում են աշխատել ԼՂ հակամարտության քաղաքական կարգավորման ուղղությամբ. Լավրով

ՌԴ-ն, ԱՄՆ-ը և Ֆրանսիան շարունակում են աշխատել ԼՂ հակամարտության քաղաքական կարգավորման ուղղությամբ. Լավրով

Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների՝ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ աշխատում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խնդիրների իրականացման շուրջ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ բանակցություններից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Կարգավորման ուղղությամբ մենք ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ զբաղվում ենք որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ: Բաքվի ու Երևանի լիարժեք համաձայնությամբ մենք աշխատում ենք, որպեսզի իրականացնենք խնդիրները, որոնք բոլորիս առջև կանգնած են: Որպեսզի դա տեղի ունենա՝ անհրաժեշտ է հակամարտության բոլոր կողմերի կոնսեսուսը»,-ասել է ՌԴ ԱԳ նախարարը:

Նա ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծվել է հակամարտության բոլոր կողմերի համաձայնությամբ և շարունակում է զբաղվել քաղաքական կարգավորմամբ՝ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման ուղղությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը