Երեկ լուրեր տարածվեցին, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն խուզարկություն է իրականացնում ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր ՀՀԿ-ական Առաքել Մովսիսյանի Այգեկ գյուղում գտնվող առանձնատանը, այնուհետև Մովսիսյանը տեղափոխվել է ԱԱԾ: Դեպքի մանրամասներին տեղեկանալու համար Slaq.am-ը կապ հաստատեց Առաքել Մովսիսյանի հետ:
«Օրինական ճանապարհով ամեն ինչ ստուգել են, ամբողջ գյուղը տակնուվրա էր եղել, իմ կամքով ու օրենքով սահմանված կարգով ամեն բան հանձնել եմ ԱԱԾ-ին,-նշեց նախկին պատգամավորը,-Շնորհակալ եմ նաև, որ ԱԱԾ-ն շատ պրոֆեսիոնալ արել է իր գործը և ամեն ինչ արել է օրենքի տառին համապատասխան: Ինչ որ ունեցել եմ ամբողջը հանձնել եմ օրինապահ մարմիններին` մնացածը արդեն ԱԱԾ-ի որշելիքն է, քննություն են իրականացնում»,- հավելեց նախկին պատգամավորը:
Հարցին, թե ինչ է հանձնել ԱԱԾ-ին Առաքել Մովսիսյանը նշեց, որ դա գաղտնի է պահվում և չի կարող ասել:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Առաքել Մովսիսյանը տեղափոխվել էր ԱԱԾ և ավելի ուշ ազատ է արձակվել:
Առաքել Մովսիսյանն ազատության մեջ է (տեսանյութ)