Նորավանի համայնքապետի կողմից 5.6 մլն դրամի չափով խողովակներ են յուրացվել
2018թ. հունիսի 11-ին Սյունիքի մարզի դատախազությունից ՀՀ ոստիկանության Սյունիքի մարիզային վարչության Սիսիանի բաժին է ուղարկվել ՀՀ վարչապետին և ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված քաղաքացու դիմումն այն մասին, որ Նորավան բնակավայրի վարչական ղեկավար Ս. Պ.-ն 2013-2017թթ. ընթացքում կատարել է յուրացումներ:
Դիմումի կապակցությամբ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ դեռևս 2009թ քննված քրեական գործով իրեղեն ապացույց ճանաչված և 2009թ. հոկտեմբերին քրեական մի գործով վարույթը կարճելու մասին որոշմամբ Սյունիքի մարզի Նորավան համայնքին վերադարձվել է այդ քրեական գործով իրեղեն ապացույց ճանաչված Ф-12, Ф-16, Ф-32 և Ф-42 չափերի ընդհանուր 1721,2 մետր խողովակներ: Նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռքք բերվել այն մասին, որ Նորավան համայնքի ղեկավար Ս. Պ.-ն 2014թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին պաշտոնեական դիրքի օգտագործմամբ յուրացրել է իրեն վստահված, համայնքի գույք հանդիսացող առանձնապես խոշոր չափերի՝ մոտ 5 մլն. 600 հազ. ՀՀ դրամ արժեքով վերոնշյալ խողովակները: Նկատի ուեննալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են հանցագործության հատկանիշներ՝ դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Սիսիանի բաժնում հունիսի 21-ին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ և ուղարկվել ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նորավանի համայնքապետի կողմից 5.6 մլն դրամի չափով խողովակներ են յուրացվել
2018թ. հունիսի 11-ին Սյունիքի մարզի դատախազությունից ՀՀ ոստիկանության Սյունիքի մարիզային վարչության Սիսիանի բաժին է ուղարկվել ՀՀ վարչապետին և ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված քաղաքացու դիմումն այն մասին, որ Նորավան բնակավայրի վարչական ղեկավար Ս. Պ.-ն 2013-2017թթ. ընթացքում կատարել է յուրացումներ:
Դիմումի կապակցությամբ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ դեռևս 2009թ քննված քրեական գործով իրեղեն ապացույց ճանաչված և 2009թ. հոկտեմբերին քրեական մի գործով վարույթը կարճելու մասին որոշմամբ Սյունիքի մարզի Նորավան համայնքին վերադարձվել է այդ քրեական գործով իրեղեն ապացույց ճանաչված Ф-12, Ф-16, Ф-32 և Ф-42 չափերի ընդհանուր 1721,2 մետր խողովակներ:
Նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռքք բերվել այն մասին, որ Նորավան համայնքի ղեկավար Ս. Պ.-ն 2014թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին պաշտոնեական դիրքի օգտագործմամբ յուրացրել է իրեն վստահված, համայնքի գույք հանդիսացող առանձնապես խոշոր չափերի՝ մոտ 5 մլն. 600 հազ. ՀՀ դրամ արժեքով վերոնշյալ խողովակները:
Նկատի ուեննալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են հանցագործության հատկանիշներ՝ դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Սիսիանի բաժնում հունիսի 21-ին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ և ուղարկվել ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին