Թուրքիան ստացավ առաջին F-35 կործանիչների 1-ին խմբաքանակը
ԱՄՆ-ի Տեխաս նահանգում տեղի է ունեցել ամերիկյան «Lockheed Martin» ընկերության արտադրած F-35 նոր սերնդի ռազմական ինքնաթիռների՝ Թուրքիային հանձնելու արարողությունը:
Արարողությունից հետո կործանիչները թռիչք են կատարել դեպի Արիզոնա նահանգ: Տեղի «Լյուք» ռազմաբազայում թուրք օդաչուների համար կանցկացվեն համապատասխան կուրսեր: Դասընթացները կտևի շուրջ 1 տարի:
Այդ ինքնաթիռները Թուրքիայում տեղակայվելու են Մալաթիա նահանգի Աքչադաղ շրջանի 7-րդ ավիաբազայում:
Ըստ թուրք-ամերիկյան պայամանագրի` Թուրքիան պետք է ստանա ընդհանուր 100 հատ F-35, բայց մնացած 98-ի ճակատագիրը առայժմ հայտնի չէ, քանի որ վերջերս թուրք-ամերիկյան լարված հարաբերությունների պատճառով ԱՄՆ-ի սենատը վավերացրեց Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանող օրինագիծ: Օրինագծում պահանջվում էր, որ Թուրքիան հրաժարվի ռուսական S-400 ՀՕՊհամակարգերի ձեռբերումից, հակառակ դեպքում Վաշինգտոնը կդադարեցնի F-35-ների և մի շարք այլ զինտեխնիկայի մատակարարումը պաշտոնական Անկարային:
Տեղեկացնենք, որ F-35կործանիչներն իրենց առաջին թռիչքները կատարել են 2006-ին։ Առավելագույն արագությունը 1930 կմ/ժ է, թռիչքի հեռավորությունը՝ 2200 կմ։ Ինքնաթիռները կարող են կրել «օդ-օդ», «օդ-մակերևույթ» և հականավային հրթիռներ, տարատեսակ ռումբեր։
Թուրքիան ստացավ առաջին F-35 կործանիչների 1-ին խմբաքանակը
ԱՄՆ-ի Տեխաս նահանգում տեղի է ունեցել ամերիկյան «Lockheed Martin» ընկերության արտադրած F-35 նոր սերնդի ռազմական ինքնաթիռների՝ Թուրքիային հանձնելու արարողությունը:
Արարողությունից հետո կործանիչները թռիչք են կատարել դեպի Արիզոնա նահանգ: Տեղի «Լյուք» ռազմաբազայում թուրք օդաչուների համար կանցկացվեն համապատասխան կուրսեր: Դասընթացները կտևի շուրջ 1 տարի:
Այդ ինքնաթիռները Թուրքիայում տեղակայվելու են Մալաթիա նահանգի Աքչադաղ շրջանի 7-րդ ավիաբազայում:
Ըստ թուրք-ամերիկյան պայամանագրի` Թուրքիան պետք է ստանա ընդհանուր 100 հատ F-35, բայց մնացած 98-ի ճակատագիրը առայժմ հայտնի չէ, քանի որ վերջերս թուրք-ամերիկյան լարված հարաբերությունների պատճառով ԱՄՆ-ի սենատը վավերացրեց Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանող օրինագիծ: Օրինագծում պահանջվում էր, որ Թուրքիան հրաժարվի ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի ձեռբերումից, հակառակ դեպքում Վաշինգտոնը կդադարեցնի F-35-ների և մի շարք այլ զինտեխնիկայի մատակարարումը պաշտոնական Անկարային:
Տեղեկացնենք, որ F-35 կործանիչներն իրենց առաջին թռիչքները կատարել են 2006-ին։ Առավելագույն արագությունը 1930 կմ/ժ է, թռիչքի հեռավորությունը՝ 2200 կմ։ Ինքնաթիռները կարող են կրել «օդ-օդ», «օդ-մակերևույթ» և հականավային հրթիռներ, տարատեսակ ռումբեր։
Աղբյուրը՝ ermenihaber.am