Լրահոս

22.06.2018 21:22


Դատապարտյալին տեսակցության եկած ազգականների սեռական օրգանների հատվածում հայտնաբերվել է մեկական բջջային հեռախոս

Դատապարտյալին տեսակցության եկած ազգականների սեռական օրգանների հատվածում հայտնաբերվել է մեկական բջջային հեռախոս

Հունիսի 20-ին «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն անձնական խուզարկության են ենթարկել դատապարտյալ Վ.Ս.-ին կարճատև տեսակցության եկած ազգականներ Ն.Ս-ին և Դ.Գ.-ին:

ԱՆ Քրեակատարողական հիմնարկների վարչության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ խուզարկությամբ նրանցից յուրաքանչյուրի ազդրերի արանքում՝ սեռական օրգանների հատվածում, հայտնաբերվել է մեկական բջջային հեռախոս: Արարքը պարունակում է վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով վարչական իրավախախտման հատկանիշներ:

Նույն օրը՝ ժամը 15:00-ի սահմաններում, «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի խցերից մեկի պատուհանի տակից հայտնաբերվել է ծխախոտի մեկ տուփ, որում առկա էին «Սիբազոն 5 մգ» գրառմամբ թափանցիկ հեղուկով երկու սրվակ, «Դիազեպամ» գրառմամբ երկու դեղահաբ և «Լորազեպամ» գրառմամբ մեկ դեղահաբ:

Հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության, նախապատրաստվում են նյութեր:

Այս խորագրի վերջին նյութերը