Լրահոս

23.06.2018 11:20


Դիմակավորված ու զինված ավազակային հարձակում Սյունիքի մարզում. կա վիրավոր

Դիմակավորված ու զինված ավազակային հարձակում Սյունիքի մարզում. կա վիրավոր

Երեկ՝ հունիսի 22-ին, հրազենի գործադրմամբ ավազակային հարձակում է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 03:30-ից 04:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը, դիմակավորված ու ատրճանակով զինված, Երևան-Գորիս ավտոճանապարհի 230-րդ կմ հատվածում «Ցուրտ Աղբյուր» կոչվող հատվածում տեղակայված դիզվառելիքի լցակայանի շենքի դուռը ծեծել է և երբ աշխատակիցը բացել է դուռը, ատրճանակը պահել է աշխատակից՝ 35-ամյա Է. Բ.-ի վրա և պահանջել գումար:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, զինված դիմակավորված անձը, տեսնելով, որ Է. Բ.-ն, ով որպես լիցքավորող է աշխատում, չի կատարում իր պահանջը, մի քանի անգամ զենքին նմանվող ատրճանակի բռնակով հարվածել է նրա գլխին: Լիցքավորողը այդ վիճակով անգամ դիմադրել է հանցագործին, ով ատրճանակից կրակոցներ է արձակել և դիմել փախուստի:

Տուժածը տեղափոխվել է հիվանդանոց: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հանցագործը «Մարտիկ Շալունց» ԱՁ-ի դիզվառելիքի վաճառքի կետի դուռը ծեծելիս՝ խոսել է ռուսերեն լեզվով:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը