Արթիկում կողոպտել են ոսկյա իրերի խանութի աշխատակցին
Երեկ՝ հունիսի 22-ին, ոստիկանության Արթիկի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչը, վտանգելով իր կյանքը, տաք հետքերով հետապնդել ու վնասազերծել է մոտ 7 մլն դրամ արժողությամբ ոսկյա և արծաթյա զարդեր գողացողին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18:30-ի սահմաններում Արթիկ քաղաքի Դեմիրճյան փողոցի բնակիչ, 29-ամյա Մ. Հ.-ն ոստիկանության Արթիկի բաժին հայտնել է, որ րոպեներ առաջ Արթիկ քաղաքի Աբովյան փողոցում գտնվող, իրեն պատականող ոսկյա և արծաթյա իրերի խանութ-սրահի շենքի հետևի բակում կայանված ավտոմեքենայի մոտ հարվածել են իր գլխին և Hyundai մակնիշի ավտոմեքենայի սրահից գողացել են մոտ 7 մլն դրամ արժողությամբ ոսկյա և արծաթյա զարդերը և դիմել փախուստի:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Արթիկի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Քոչարյանը, ով այդ պահին իրեն սպասարկող վարչական տարածքում բնակչության հետ հանդիպման է եղել, իմանում է այդ մասին և հետապնդում հանցագործին: Բարեբախտաբար, նա կարողանում է ճիշտ կողմնորոշվել և, վնասազերծելով նրան, բերման է ենթարկում ոստիկանության Արթիկի բաժին:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալը Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի բնակիչ, 32-ամյա Ենոք Դավթյանն է: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի քննչական բաժնում կողոպուտ կատարելու հատկանիշներով հարուցվել քրեական գործ: Հայտնաբերվել են նաև ոսկյա և արծաթյա զարդերը որոնք ի պահ է հանձնվել տիրոջը:

Քննիչի որոշմամբ կասկածյալը ձերբակալվել է:
Մանրամասները՝ shamshyan.com-ում։