Լրահոս

23.06.2018 14:01


Բագրևանդ թաղամասում գտնվող «Դիվա» գիշերային ակումբի մոտ ծեծկռտուք է տեղի ունեցել, հնչել են կրակոցներ

Բագրևանդ թաղամասում գտնվող «Դիվա» գիշերային ակումբի մոտ ծեծկռտուք է տեղի ունեցել, հնչել են կրակոցներ

Այսօր՝ հունիսի 23-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:30-ի սահմաններում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ սուր կտրող-ծակող առարկայի հարվածներից իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորները հիվանդանոց են տեղափոխվել Բագրևանդ թաղամասում գտնվող «Դիվա» գիշերային ակումբի մոտից:

Ոստիկանները, քննիչներն ու փորձագետը դեպքի վայրում հայտնաբերել են բազմաթիվ արնանման հետքեր, կրակված մեկ պարկուճ, ինչպես նաև BMW մակնիշի 26 FF 260 համարանիշի ավտոմեքենա: Ավտոմեքենայի վրա նույնպես կան անրանման հետքեր:

Փաստի առթիվ քննչական բաժնի քննիչ Գևորգ Հովհաննիսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը, հիվանդանոցից էլ իրավապահներին հայտնել են, որ նրանք ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են նաև անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը