Դիլիջանում 2 անչափահաս երեխաների 26-ամյա հայրը Volkswagen-ով բախվել է երկաթե ճաղավանդակներին և 8 մետր բարձրությունից գլխիվայր ցած ընկել
Հունիսի 24-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում, Դիլիջան քաղաքի Շամախյան փողոցի բնակիչ, 26-ամյա Գևորգ Եսայանը, իր վարած Volkswagen-Vento մակնիշի 35 FN 251 համարանիշի ավտոմեքենայով, Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե ճաղավանդակներին և մոտ 8 մետր բարձրությունից գլխիվայր ընկել Կալինինի փողոցի 177 շենքի բակ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Դիլիջանի բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով, մահացել է:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը ամուսնացած էր, խնամքին ուներ 2 անչափահաս երեխա:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։