Ակտիվիստները շրջափակել էին Երևանի քաղաքապետարանի մուտքերը (տեսանյութ)
Գիշերվանից մի խումբ ակտիվիստներ շրջափակել են Երևանի քաղաքապետարանի մուտքերը։
Նրանք մտադիր են թույլ չտալ, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներս մտնի։
Նրանք պահանջում են Տարոն Մարգարյանի հրաժարականը։
***
Ակցիայի մասնակիցները որոշեցին դադարեցնել իրենց բողոքի գործողությունները, երբ կոռուպցիայի դեմ պայքարի գծով վարչապետի օգնական Արեն Մկրտչյանը «Ֆեյսբուք»-ի իր էջի միջոցով հայտարարություն տարածեց՝ հայտարարելով, որ FACT TV-ի կողմից Տարոն Մարգարյանի ունեցվածքի վերաբերյալ հրապարակված հետաքննական ֆիլմի ամբողջ նյութերը փոխանցվել են ԱԱԾ-ին։ Դրանք կկցվեն «Երևան» հիմնադրամի (հոգաբարձուների խորհրդի նախագահը Տարոն Մարգարյանն է) առնչությամբ հարուցված քրեական գործին։ «Հաղորդման նյութերը ողջ ծավալով փոխանցված են Ազգային անվտանգության ծառայությանը։ Ինչպես գիտեք, «Երևան» հիմնադրամի գործով հարուցված է քրեական գործ։ Այն ընթացքի մեջ է, իսկ փոխանցված նյութերը կկցվեն գործին։ Ես ու հետաքննող ողջ թիմը պատրաստ ենք ներգրավվել քրգործում և որպես վկա կանչվել հարցաքննության»,-նշել է Մկրտչյանը:
Ցույցի կազմակերպիչներից Գրիգոր Գրիգորյանն«Արմենպրես»-ին փոխանցեց, որ քրեական գործ հարուցելու մասով իրենց պահանջն այսքանով բավարարվեց ու իրենք կբացեն քաղաքապետարանի մուտքը։
Ակտիվիստները շրջափակել էին Երևանի քաղաքապետարանի մուտքերը (տեսանյութ)
Գիշերվանից մի խումբ ակտիվիստներ շրջափակել են Երևանի քաղաքապետարանի մուտքերը։
Նրանք մտադիր են թույլ չտալ, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներս մտնի։
Նրանք պահանջում են Տարոն Մարգարյանի հրաժարականը։
***
Ակցիայի մասնակիցները որոշեցին դադարեցնել իրենց բողոքի գործողությունները, երբ կոռուպցիայի դեմ պայքարի գծով վարչապետի օգնական Արեն Մկրտչյանը «Ֆեյսբուք»-ի իր էջի միջոցով հայտարարություն տարածեց՝ հայտարարելով, որ FACT TV-ի կողմից Տարոն Մարգարյանի ունեցվածքի վերաբերյալ հրապարակված հետաքննական ֆիլմի ամբողջ նյութերը փոխանցվել են ԱԱԾ-ին։ Դրանք կկցվեն «Երևան» հիմնադրամի (հոգաբարձուների խորհրդի նախագահը Տարոն Մարգարյանն է) առնչությամբ հարուցված քրեական գործին։ «Հաղորդման նյութերը ողջ ծավալով փոխանցված են Ազգային անվտանգության ծառայությանը։ Ինչպես գիտեք, «Երևան» հիմնադրամի գործով հարուցված է քրեական գործ։ Այն ընթացքի մեջ է, իսկ փոխանցված նյութերը կկցվեն գործին։ Ես ու հետաքննող ողջ թիմը պատրաստ ենք ներգրավվել քրգործում և որպես վկա կանչվել հարցաքննության»,-նշել է Մկրտչյանը:
Ցույցի կազմակերպիչներից Գրիգոր Գրիգորյանն «Արմենպրես»-ին փոխանցեց, որ քրեական գործ հարուցելու մասով իրենց պահանջն այսքանով բավարարվեց ու իրենք կբացեն քաղաքապետարանի մուտքը։
7or.am