Աշխարհ

25.06.2018 16:50


Թուրքիայի նախագահական ընտրություններում Պուտինի օգտին քվեարկող է եղել

Թուրքիայի նախագահական ընտրություններում Պուտինի օգտին քվեարկող է եղել

Հունիսի 24-ին անցկացված ընտրություններում Թուրքիայի մի քաղաքացի իր ձայնը տվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:

Անթալիայի Մանավգաթ շրջանում 159.121 ընտրողներից մեկը Թուրքիայի նախագահի պաշտոնում ցանկացել է տեսնել Ռուսաստանի նախագահին: Քաղաքացին քվեաթերթիկի վրա գրել է Պուտինի անունը և հաստատել «այո» նշումով: Քվեաթերթիկը հաշվող հանձնաժողովի կողմից այն ճանաչվել է անվավեր:

Այդ տեղամասում հաշվվել է 329 վավեր քվեաթերթիկ, որոնցից 150-ը գրանցվել է գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) թեկնածու Մուհարրեմ Ինջեի, 111-ը՝ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, 51-ն՝ ընդդիմադիր ազգայնական «Լավ» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեների, 11-ը՝ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի, 3-ը՝ «Երջանկություն» կուսակցության թեկնածու Թեմել Քարամոլլաօղլուի օգտին:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը