Պետդումայի խոսնակը «ճիշտ ու կառուցողական» է որակում Ադրբեջանի դիրքորոշումը Ղարաբաղի հարցում
ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը «ճիշտ ու կառուցողական» է որակել Ադրբեջանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում և վերահաստատել, որ Ռուսաստանը հանդես է գալիս դրա խաղաղ կարգավորման օգտին, հաղորդում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:
«Դուք գիտեք, որ Ռուսաստանը հանդես է գալիս հակամարտության խաղաղ կարգավորման օգտին, հետևաբար՝ անենք ամեն ինչ այդ ուղղությամբ և ելնենք նրանից, որ բոլոր նրանք, ովքեր հանդես են գալիս հարաբերությունների սրման օգտին, բոլոր նրանք, ովքեր ունկնդիր չեն լինում խաղաղ ապրելու՝ ժողովրդի բառերին և ցանկությանը, անշուշտ, գնում են լարվածության ճանապարհով: Մենք պետք է անենք ամեն ինչ՝ կանխելու համար այդ ճանապարհը»,-հայտարարել է Վոլոդինը այսօր Բաքվում Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Օքթայ Ասադովի հետ հանդիպման ժամանակ:
«Այդ կապակցությամբ Ադրբեջանը մշտապես ճիշտ և կառուցողական դիրքորոշում է ունեցել: Մենք դրա հույսն ունենք նաև հետագայում»,-ասել է Պետդումայի խոսնակը:
Հիշեցնենք, բոլորովին վերջերս՝ անցած շաբաթ, Ադրբեջանի պաշտպանության նախարարը ռազմաշունչ հայտարարություններով էր հանդես եկել, թե, մասնավորապես, իրենց նպատակն է նախապատրաստել բանակը պատերազմի համար, և «այսօր ադրբեջանական բանակն արդեն պատրաստ է ազատագրել օկուպացված տարածքները»:

Աղբյուրը՝ Ազատություն