Քաղաքական

25.06.2018 17:42


Նորք-Մարաշի զինված խմբի գործով ամբաստանյալ Վահան Շիրխանյանն ազատ է արձակվել (տեսանյութ)

Նորք-Մարաշի զինված խմբի գործով ամբաստանյալ Վահան Շիրխանյանն ազատ է արձակվել (տեսանյութ)

Նորք-Մարաշի զինված խմբի գործով ամբաստանյալ, Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանը դատական նիստերի դահլիճից ազատ է արձակվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում նախագահող դատավոր Արմեն Բեկթաշյանը որոշում է կայացրել բավարարել Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանի միջնորդությունը` հաշվի առնելով Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավորներ Սասուն Միքայելյանի և Հովիկ Աղազարյանի անձնական երաշխավորությունները:

Մեղադրող կողմը առարկություններ չուներ պաշտպանի միջնորդությանը:

Այս խորագրի վերջին նյութերը