Լրահոս

26.06.2018 09:36


Գյումրիում տեղակայված ՌԴ ռազմաբազայի 22-ամյա կրտսեր սերժանտը Nissan-ով մխրճվել է բեռնատար քարշակի մեջ (տեսանյութ)

Գյումրիում տեղակայված ՌԴ ռազմաբազայի 22-ամյա կրտսեր սերժանտը Nissan-ով մխրճվել է բեռնատար քարշակի մեջ (տեսանյութ)

Այսօր՝ հունիսի 26-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 06:00-ի սահմաններում ՌԴ քաղաքացի, 22-ամյա Վ. Կուլակովը իր վարած Nissan X-Trail մակնիշի 26 RՍ 777 համարանիշի ավտոմեքենայով Բուլվարային թաղամասում մխրճվել է թիվ 27 հասցեի դիմաց կայանված բեռնատար քարշակի մեջ: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, իսկ 1 հոգի բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է Գյումրիի հիվանդանոց:

Փարկարարները ՌԴ զինվորականների հետ հատուկ տեխնիկայի և վերամբարձ կռունկի միջոցով նոր կարողացել են դին դուրս բերել ավտոմեքենայից:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը