Լրահոս

26.06.2018 11:18


Արարատում բախվել են Mercedes-ն ու Lexus-ը, վերջինն էլ բախվել է ծառերին. 6 վիրավորներից 3-ը մանկահասակներ են

Արարատում բախվել են Mercedes-ն ու Lexus-ը, վերջինն էլ բախվել է ծառերին. 6 վիրավորներից 3-ը մանկահասակներ են

Երեկ՝ հունիսի 25-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում Լուսառատ -Փոքր Վեդի գյուղամիջյան ճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են Լուսառատ գյուղի բնակիչ, 25-ամյա Արման Պետրոսյանի վարած Mercedes մակնիշի 15 PN 155 համարանիշի և Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ, 31-ամյա Գրիգոր Մաղաքյանի վարած Lexus RX 300 մակնիշի 71 QP 100 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes–ում հրդեհ է բռնկվել և այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի, իսկ Lexus-ն էլ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին: Վթարի հետևանքով վարորդներից Ա. Պետրոսյանը և նրա ուղևորներ, համագյուղացիներ, 24-ամյա Հ. Գրիգորյանը, 2-ամյա Ա. Պետրոսյանը, 1-ամյա Մ. Պետրոսյանը, և Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի բնակիչ, 8-ամյա Ա. Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն, իսկ մյուս վարորդ Գ. Մաղաքյանը տեղափոխվել է Վեդու բժշկական կենտրոն:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը