Քաղաքական

27.06.2018 13:21


ԱԱԾ պետի մայրը կառավարությունում նշանակվել է վարչության պետ

ԱԱԾ պետի մայրը կառավարությունում նշանակվել է վարչության պետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Մարգարիտ Ազարյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետ:

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» 2018թվականի մարտի 29-ի ՀՕ-205-Ն օրենքի 49-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Մարգարիտ Ազարյանին նշանակել վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետ»,-ասված է որոշման մեջ:

Նշենք, որ Մարգարիտ Ազարյանը ՀՀ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի մայրն է, ով երկար տարիներ աշխատել է նախագահի աշխատակազմում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը