Կարո Եղնուկյան․ «Մանվելը, Վաչոն ինձ համար մեծ ձկներ չեն» (տեսանյութ)
Քաղբանտարկյալների ազատման առումով առաջընթաց կա, բայց մեծ կոռումպացված ձկներին բռնելու մասով դեռ հետ ենք։ Այսօր նման կարծիք արտահայտեց նախկին քաղբանտարկյալ Կարո Եղնուկյանը։
«Մանվելը, Վաչոն ինձ համար մեծ ձկներ չեն»,-ասաց նա։ Ըստ նրա՝ իշխանությունները բավականին կաշկանդված են և ազատորեն գործել դեռևս չեն կարողանում, քանի որ ճնշում կա նախկին համակարգի կողմից։
«Այս իշխանությունները ժառանգել են 30 տարվա սխալներ ու պետք է դրանց տակից դուրս գան։ Բայց չենք էլ կարող մեղադրել մարդկանց, ովքեր տարբեր խնդիրների համար բողոքում են ու պահանջներ են ներկայացնում»,- նշեց նա։
Անդրադառնալով խորհրդարանական ընտրություններին Կարո Եղնուկյանը նշեց, որ հիմա ընտրություններ կազմակերպելու դեպքում դրանք արդար չեն լինի։
«Մենք գիտենք որ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ինչպես նաև ՔՊ-ն հիմա լավ ֆինանսական միջոցներ ունեն։ Այս պարագայում արդար մրցակցություն կուսակցությունների մեջ չի կարող լինել»,- ավելացրեց Կարո Եղնուկյանը։

Մանրամասները՝ a1plus.am-ի տեսանյութով։