Հրազդանի Վանատուր թաղամասում տեղի է ունեցել շղթայական ՃՏՊ. կա տուժած
Հունիսի 27-ին, ժամը 21:42-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է վառելիքի արտահոսք: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2105» մակնիշի (վարորդը՝ Գ. Բ., 1997 թ.), «Mitsubishi Grandis» մակնիշի (վարորդը՝ Ա. Չ., 1997 թ.) և «LADA 21015» մակնիշի (վարորդը՝ Գ. Խ., 1953 թ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է:
Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը (Վ. Ա., 1997 թ.) քաղաքացիների ուժերով հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ: Տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Փրկարարները «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենան ուղղել են, հոսանքազրկել և փակել գազի բալոնի փականը: