Աշխարհ

28.06.2018 15:48


Թուրքական հյուրանոցի տարածքում արգելվում է լողազգեստով լուսանկարվել

Թուրքական հյուրանոցի տարածքում արգելվում է լողազգեստով լուսանկարվել

Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Angel’s Peninsula» հյուրանոցի ղեկավարությունը կանանց արգելել է հյուրանոցի տարածքում լողազգեստով լուսանկարվել։ Այդ մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ ռուս զբոսաշրջիկ Անաստասիա Մոնստովիչը հյուրանոցի տարածքում լողազգեստով լուսանկարվել է և տեղադրել իր «Instagram»-ի էջում։

Դրանից հետո հյուրանոցի ղեկավարությունը պահանջել է, որ Մոնստովիչը ջնջի լուսանկարը։ Վերջինիս ասել են, որ տարածքում կանայք իրավունք չունեն նման հագուստով լուսանկարվել, առավել ևս այն տեղադրել համացանցում։ Ռուս զբոսաշրջիկը ժամանակավորապես հեռացրել է իր լուսանկարները, սակայն Ռուսաստան վերադառնալուց հետո նորից նույն լուսանկարը տեղադրել է իր էջում։

Ըստ Մոնստովիչի՝ լուսանկարները կրկին սոցցանցերում տեղադրելուց հետո սպառնալիքներ է ստացել։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը