Աշխարհ

28.06.2018 18:00


Ադրբեջանում կրոնական անուններն այլևս պոպուլյար չեն

Ադրբեջանում կրոնական անուններն այլևս պոպուլյար չեն

Ադրբեջանցի ծնողներն ավելի հազվադեպ են սկսել իրենց երեխաներին կրոնական անուններով անվանել: Այսպիսի եզրակացություն են արել նախարարների կաբինետին կից Տերմինաբանության հանձնաժողովում:

Մոտ մեկ տասնյակի ընթացքում Ադրբեջանում կայուն կերպով պահպանվում էր Ղուրանից փոխառված անունների նորաձևությունը: Նորածին աղջիկներին հաճախ անվանում էին ի պատիվ Մուհամեդ մարգարեի կանանց, աղջիկների և այլ կին հարազատների՝ Ֆաթիմա, Մեդինա, Խադիջա, Զահրա: Տղաները համապատասխանաբար ստանում էին նրա արական սեռի հարազատների, համախոհների և սրբերի անունները՝ Ալի, Յուսուֆ, Հուսեյն և Հասան:

Արդարադատության նախարարության տվյալներով՝ 2017թ-ին տղաների համար ամենատարածված անունը Յուսիֆն էր, աղջիկների համար՝ Զահրան: Այդ անուններն ամենապահանջվածն էին 2011-2018թթ-ին:

Իսկ այս տարի տղաներին ավելի շատ սկսել են թուրքական անունները տալ՝ Թուրալ, Թունգայ, Թեյմուր, Ջավանշիր:

Վերջին ժամանակներս նորաձև են դառնում թուրքական և արևմտյան անունները, հատկապես կանանց Դենիզ, Ժասմին, Սելին անունները:

Աղբյուրը՝ jam-news.net

Այս խորագրի վերջին նյութերը