Աշխարհ

28.06.2018 22:07


ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը չի փոխվել. Մարիա Զախարովա

ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը չի փոխվել. Մարիա Զախարովա

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը որևէ փոփոխության չի ենթարկվել: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մենք կողմերի հետ աշխատում ենք արդյունքի հասնելու համար: Մենք այս հարցում մեր դերակատարումը չենք համեմատում Բաքվի և Երևանի դերի հետ, սակայն այս խնդիրը մեր միջազգային օրակարգի ամենաարդիական հարցերից մեկն է: Դրա համար ամրապնդված համաձայնությունների և երկու երկրների միջև համաձայնեցված դիրքորոշումների ու փոխադարձ հարգանքի հիման վրա խնդրի կարգավորումը մեր հետաքրքրությունների շրջանակներում է»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Զախարովան՝ անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է կմեկնաբանի ՌԴ Պետական Դումայի նախագահի հայտարարություն այն մասին, թե «Ադրբեջանը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում դրսևորում է կառուցողական մոտեցում», այն պարագայում, երբ այդ երկրի քաղաքական ղեկավարության կողմից պարբերաբար հնչում են հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու հայտարարություններ:

Զախարովան հավելել է, որ տարբեր անձանց՝ խորհրդարանականների, քաղաքական գործիչների, պատմաբանների, քաղաքագետների կողմից կարող են հնչել բազմաթիվ հայտարարություններ, սակայն հավելել է, որ պաշտոնական դիրքորոշումը միշտ հնչում է պաշտոնական մակարդակով:

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հնարավոր հանդիպման վերաբերյալ հարցին՝ Զախարովան ընդգծել է՝ եթե նման հանդիպում կայանա, ապա ՌԴ-ն ցանկանում է, որ այն լինի արդյունավետ ու անցնի կառուցողական մթնոլորտում:

Այս խորագրի վերջին նյութերը