ԲԴԽ-ն ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ է ընտրել
Բարձրագույն դատական խորհուրդը հունիսի 28-ին հանդիպում և աշխատանքային քննարկումներ ունեցավ Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավորների հետ:
Կարևորելով նման հանդիպումները հատկապես դատական իշխանության անկախության և արդարադատության արդյունավետության բարձրացման հիմնախնդիրների քննարկման տեսանկյունից՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ, պրոֆեսոր Հարությունյանն առանձնացրեց հատկապես երկու հիմնախնդիր:
Նախ՝ խելամիտ ժամկետներում գործի քննության երաշխավորումը և արդարադատության գործընթացի օպտիմալ կազմակերպումը: Երկրորդ՝ հետևողականությունն օրենսդրության պահանջների հստակ կատարման ուղղությամբ և անկախաբար արդարադատություն իրականացնելու անհրաժեշտ մշակույթի արմատավորումը:
Շեշտվեց նաև, որ 12-ր դարում Մխիթար Գոշի «Դատաստանագրքում» կարևորվում էին ոչ միայն դատավորի հմուտ, գիտուն, օրենսգետ, անաչառ, անկաշառելի լինելու որակները, այլև նրա բարի, առաքինի, համբերատար լինելու հատկությունները: Դատավորի՝ նման որակներ ունենալու պահանջն այսօր էլ օրակարգային խնդիր է: Օրինակ՝ պատշաճ համբերատարության բացակայության վկայությունն է նաև այսօրերին համացանցում տեղակայված տեսանյութը՝ Վերաքննիչ քրեական դատարանում դատական նիստի առնչությամբ:
Բարձրագույն դատական խորհրդի անդամները և Վերաքննիչ քրեական դատարանի դատավորներն անդրադարձան նաև դատարանների ծանրաբեռնվածության, դատական կազմերի ձևավորման, օրենսդրական բարեփոխումների անհրաժեշտության և մի շարք այլ հիմնախնդիրների:
Սահմանված ժամանակացույցի համաձայն՝ նույն օրը Բարձրագույն դատական խորհուրդը կազմակերպեց նաև Վերաքննիչ քրեական դատարանի նախագահի ընտրություն: Գաղտնի քվեարկության արդյունքներով ձայները բաշխվեցին հետևյալ կերպ.
Մարաբյան Սերգեյ – 1
Ռշտունի Վազգեն – 8
Սահակյան Տիգրան -1
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ ընտրվեց Վազգեն Ռշտունին:

Դատական դեպարտամենտի մամուլի ծառայություն