Գյուրջյան փողոցում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին. կա տուժած
Հունիսի 29-ին, ժամը 01:09-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գյուրջյան փողոցի թիվ 58 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդի անձը չի հաջողվել պարզել) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակին:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը շտապօգնության աշխատակիցները տեղում վարորդին ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն. հոսպիտալացման կարիք չի առաջացել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և իրականացրել հերթապահություն՝ մինչ գազի վթարային ծառայության աշխատակիցների դեպքի վայր ժամանելը: