Աշխարհ

29.06.2018 11:02


ԵՄ-ի ղեկավարները պայմանավորվեցին երկարաձգել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները

ԵՄ-ի ղեկավարները պայմանավորվեցին երկարաձգել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները

Եվրամիության` Բրյուսելում ընթացող գագաթնաժողովում որոշում Է ընդունվել երկարաձգել Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները, որոնք սահմանվել Էին ՌԴ-ի կողմից Ղրիմի միացման եւ Դոնբասի ինքնահռչակ հանրապետությունների աջակցման համար: Այդ մասին, ինչպես հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը, լրագրողներին հայտարարել Է ԵՄ-ի պաշտոնյաներից մեկը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Պատժամիջոցները երկարացվել են վեց ամսով: Դրանք բանկերի, ֆինանսական այլ հաստատությունների հետ գործարար կապերի սահմանափակումներ են նախատեսում Ռուսաստանի Էներգետիկական ու պաշտպանական սեկտորներում: Սահմանափակումները ուժի մեջ կմտեն այն բանից հետո, երբ Խորհրդի որոշումը հրապարակված կլինի: Աղբյուրները նշում են, որ հակառուսական պատժամիջոցների շուրջ քննարկումը կարճատեւ Է եղել, լսվել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հաղորդումները Մինսկի համաձայնությունների իրագործման մասին, երկու երկրների ղեկավարներն արձանագրել են այդ հարցում դրական տեղաշարժերի բացակայությունը:

Այս խորագրի վերջին նյութերը