Լրահոս

29.06.2018 15:41


Վրաստանում երկրաշարժ է գրանցվել

Վրաստանում երկրաշարժ է գրանցվել

Վրաստանում այսօր երկրաշարժ է գրանցվել: Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Քութայիսի քաղաքում և դրա ուժգնությունը կազմել է 4.3 մագնիտուդ:

«Ինտերպրեսնյուս» լրատվականին տեղի բնակիչները հաղորդել են, որ ցնցումները կրկնվել են 2 անգամ:

Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տեղեկատվությամբ, երկրաշարժը Քութայիսիում որևէ վնաս չի հասցրել, ծառայությունն ահազանգեր չի ստացել:

Այս խորագրի վերջին նյութերը