Աշխարհ

29.06.2018 20:07


ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է անում զերծ մնալ Թուրքիա մեկնելուց

ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է անում զերծ մնալ Թուրքիա մեկնելուց

Հունիսի 28-ին ԱՄՆ-ի պետքարտուղարությունը իր քաղաքացիներին կոչ է արել զերծ մնալ Թուրքիայում ամառային հանգիստը անցկացնելուց: Հրապարակված զգուշացման մեջ ասվում է, որ վտանգավոր են հատկապես Թուրքիայի հարավարևելյան սահմանների մոտ գտնվող շրջանները:

«Ահաբեկչության վտանգի պատճառով մի այցելեք Թուրքիայի հարավարևելքում գտնվող Հաթայ, Քիլիս, Գազիանթեփ, Շըրնաք, Դիարբեքիր, Վան, Սիիրթ, Մուշ, Մարդին, Բաթման, Բինգյոլ, Թունջելի, Հաքքարիև Բիթլիս նահանգներ»,-ասվել է զգուշացման մեջ:

Նաև նշվել է, որ Թուրքիայում շարունակվում է պահպանվել արտակարգ դրությունը, որի ընթացքում ամբողջ երկրով մեկ տեղի են ունենում զանգվածային ձերբակալություններ:

«Ահաբեկչական կազմակերպությունները թիրախավորում են արևմուտքից Թուրքիա եկած զբոսաշրջիկներին: Ահաբեկիչները կարող են հարձակումներ իրականացրել շուկաներում, առևտրի կենտրոններում, տեղական ինքնակառավարման հաստատություններում, հյուրանոցներում, ռեստորաններում, սպորտային, մշակութային և ուսումնական կենտրոններում: Թուրքիայում գործող արտակարգ դրության պայմաններում իրավապահ մարմինները հազարավոր մարդկանց են ձերբակալվում»,-ասվում է պետքարտուղարության զգուշացման մեջ:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը