Աշխարհ

29.06.2018 14:55


Լեհաստանը վավերացրեց ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Լեհաստանը վավերացրեց ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը հունիսի 29-ին միաձայն քվեարկությամբ վավերացվեց նաև Լեհաստանի Սենատի կողմից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը:

ՀՀ-ԵՄ համաձայնագիրը հունիսի 7-ին արդեն վավերացրել էր Լեհաստանի Սեյմը: Սենատի վավերացմամբ արդեն Լեհաստանը համարվում է համաձայնագիրը պաշտոնապես վավերացրած երկիր:

Հայաստանի և ԵՄ-ի միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում:

Համաձայնագիրը վավերացվել է Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Բուլղարիայի կողմից: Ապրիլի 11-ին այն միաձայն վավերացրել է նաև ՀՀ Ազգային ժողովը: Հունիսի 27-ին համաձայնագիրը վավերացրել էր նաև Ռումինիայի խորհրդարանի ստորին պալատը:

Այս խորագրի վերջին նյութերը