Թուրքիայում բարեկարգվում են ՀՀ սահմանի երկայնքով ձգվող ավտոճանապարհները
Թուրքիայի արևելյան գյուղերով անցնող, ՀՀ սահմանի երկայնքով ձգվող ավտոճանապարհները ասֆալտապատվում են: Ճանապարհներն անցնում են Իգդիր նահանգի գյուղերով:
Իգդիրի նահանգապետ Էնվեր Ունլուն հայտնել է, որ ճանապարհների 80%-ը ասֆալտապատվում են և սալիկապատվում:
«Իրանի, Նախիջևանի և Հայաստանի սահմանի երկայքով ձգվող և լեռնային տարածքներով անցնող ավտոճանապարհների մեծ մասը բարեկարգվում է: Ներկայումս բարեկարգվել է 899 կմ երկարությամբ տարածք»,-ասել է Ունլուն:
Նշվում է, որ բարեկարգվել են նաև Արարատ լեռան փեշով անցնող դժվարանցանելի ճանապարհները:

Աղբյուրը՝ ermenihaber.am