Աշխարհ

30.06.2018 00:28


Թաքցված ոչ մարտական կորուստ Ադրբեջանի զինված ուժերում

Թաքցված ոչ մարտական կորուստ Ադրբեջանի զինված ուժերում

Հունիսի 29-ին հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, 1999թ ծնված Քերիմիլի Թուրան Մահիր օղլուի (Kərimli Turan Mahir oğlu) մահվան մասին: Այս մասին հայտնում է ադրբեջանական Meydan.tv լրատվական կայքը։

Նշվում է, որ Թուրանին սպանել է ծառայակից ենթասպան Մռավում՝ կրակելով նրա աչքին: Մահվան օրվա մասին հստակ տեղեկություններ դեռևս չկան։ Մահվան մասին Ադրբեջանի ՊՆ դեռևս ոչ մի հայտարարություն չի արել։

Նշվում է, որ սպանված զինծառայողի դիակը հարազատներին է բերվել մահվանից 1 շաբաթ անց։ Տղայի բարեկամները և հարևանները բողոքել են և փողոց փակել, իսկ ոստիկանները բռնությամբ բացել են։

Թուրալ Քերիմլին 15 ամսվա զինծառայող էր և զորացրմանը մնացել էր 3 ամիս։

Նշենք, որ 2018թ ընթացքում բաց աղբյուրների ուսումնասիրության արդյունքում հայտնի է դարձել ադրբեջանական բանակի 14 կորուստ, որից 5-ը՝ ոչ մարտական։

Այս խորագրի վերջին նյութերը