Գարո Փայլանը Թուրքիայի մասին. «Սա ոչ թե պետություն է, այլ մաֆիա»
Քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) հայ պատգամավոր Գարո Փայլանն արձագանքել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի այն սպառնալիքներին, որոնք ուղղված էին իրենց կուսակցությանը և համանախագահ Փերվին Բուլդանին:
Սոյլուի սպառնալիքների մասին հայտնել էր հենց անձամբ Բուլդանը:
Փայլանը Twitter-ի միկրոբլոգի իր էջում գրառում է արել. «Եթե պետության նախարարը իր մաֆիոզ բերանով սպառնում է իր մեծությամբ Թուրքիայի երրորդ կուսակցությանը, ապա կարող ենք ասել, որ սա ոչ թե պետություն է, այլ մաֆիա»:
Հիշեցնենք, որ Սուլեյման Սոյլուն սպառնացել էր, թե Թուրքիայի Աղրը բնակավայրում քարը քարի վրա չի թողնի՝ ինչպես դա եղել է Սուրում, Նուսայբինում և Ջիզրեում քուրդ զինյալների դեմ ռազմական գործողությունների ժամանակ։

Աղբյուր` Ermenihaber