Տասնյակ հազարավոր մարդիկ Մոլդովայի մայրաքաղաքում բողոքի ցույց են կազմակերպել հունիսին տեղի ունեցած Քիշնևի քաղաքապետի ընտրությունների արդյունքները չեղարկելու՝ իշխանության որոշման դեմ:
Քիշնևի Ազգային ժողովի հրապարակում այսօրվա ցույցը կազմակերպել են արևմտամետ կուսակցությունների լիդերները և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները:
Ցուցարարները վանկարկում են «Կորչի՛ մաֆիան» կարգախոսը և պահանջում են ճանաչել «Արժանապատվության և ճշմարտության պլատֆորմ» կուսակցության ղեկավար Անդրեյ Նաստասեի հաղթանակը քաղաքապետի ընտրություններում:
Բացի այդ, ցուցարարները պահանջում են քրեական գործեր հարուցել Գերագույն դատարանի յոթ անդամների դեմ, ովքեր չեն ճանաչել քաղաքապետի ընտրությունների արդյունքները:
Նաստասեն հունիսի 3-ին տեղի ունեցած ընտրությունների երկրորդ փուլում ստացել է քվեների 52.5 տոկոսը և առաջ է անցել ռուսամետ թեկնածու, Սոցիալիստական կուսակցությունից առաջադրված Իոն Չեբանից, սակայն դատարանը չեղյալ է հայտարարել արդյունքները՝ հայտարարելով, որ երկու թեկնածուներն էլ ընտրությունների օրը սոցիալական ցանցերով իրենց աջակիցներին կոչ են արել քվեարկել, ինչը հակասում է Ընտրական օրենսգրքի կանոններին:
Բողոքարկման դատարանը հաստատել է առաջին ատյանի դատարանի որոշումը, որը հետագայում հաստատվել է նաև Գերագույն դատարանի կողմից:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վճռել է, որ վերաքվեարկություն չի լինի, այդպիսով՝ Մոլդովայի օրենքների համաձայն, մայրաքաղաքը մինչև 2019 թվականի հերթական ընտրությունները կղեկավարի գործող քաղաքապետը:
Եվրոպական միությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները խստորեն դատապարտել են Մոլդովայի իշխանությունների այդ որոշումը:
Ցուցարարներն այսօր պահանջում են նաև փոխել Ընտրական օրենսգիրքը, որն ընդունվել է ռուսամետ օրենսդիրների և հաստատվել է ռուսամետ նախագահ Իգոր Դոդոնի կողմից:
Բողոքի հզոր ցույց՝ Մոլդովայի մայրաքաղաքում

Աղբյուրը՝ Ազատություն