Աշխարհ

01.07.2018 20:55


Ռուսաստանը 11 մետրանոցներով հաղթեց Իսպանիային (տեսանյութ)

Ռուսաստանը 11 մետրանոցներով հաղթեց Իսպանիային (տեսանյութ)

Դրամատիկ և գերլարված պայքարում անցավ Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի Իսպանիա-Ռուսաստան հանդիպումը: Գործը հասավ 11 մետրանոցների, որի շնորհիվ ռուս ֆուտբոլիստները հաղթեցին իսպանացիներին: Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստները հստակորեն իրացրին իրենց մոտեցումները, իսկ Իսպանիայի ընտրանուց վրիպեցին Կոկեն և Ասպասը:

Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1: 12-րդ րոպեին Իգնաշևիչն ինքնագոլի հեղինակ է դարձել, իսկ առաջին խաղակեսի ավարտին Պիկեի ձեռքով խաղից հետո նշանակված 11 մետրանոցը հստակ է իրացրել Արտյոմ Ձյուբան:

Երկրորդ խաղակեսում և լրացուցիչ ժամանակի խաղակեսերում գոլ չի խփվել:

11 մետրանոց հարվածաշարում այսպիսի արդյունք է եղել.

Ինիեստա - V, Սմոլով - V, Պիկե - V, Իգնաշևիչ - V, Կոկե - X, Գոլովին - V, Ռամոս - V, Չերիշև - V, ,Ասպաս - X:

Տեսանյութը՝ այստեղ:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը