Աշխարհ

02.07.2018 17:29


Թուրքիայում պատրաստվում են մանկապիղծներին ենթարկել կաստրացիայի

Թուրքիայում պատրաստվում են մանկապիղծներին ենթարկել կաստրացիայի

Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղը մեկնել է Սաքարիա նահանգ, որտեղ հանդիպում է ունեցել իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության ներկայացուցիչների հետ։

Բոզդաղն անդրադարձել է մի քանի ամիս առաջ Սաքարիայում սեռական բռնության հետևանքով մահացած 8-ամյա երեխայի խնդրին։

Ցավակցություն հայտնելով երեխայի ծնողներին՝ թուրք պաշտոնյան հայտնել է, որ առաջիկայում Թուրքիայի խորհրդարանի քննարկմանը կդրվի մանկապղծության մասին օրինագիծը։ Ըստ դրա՝ բոլոր այն մարդիկ, ովքեր սեռական բռնություն կիրականացնեն երեխաների նկատմամբ, բացի ազատազրկումից կենթարկվեն նաև կաստրացիայի (ներքինացում)։

Թուրք պաշտոնյան հայտնել է, որ նման օրինագիծ նախկինում էլ պատրաստվում էին ներկայացնել խորհրդարանի քննարկմանը, բայց Թուրքիայում հունիսի 24-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններից հետո հարցը հետաձգվել էր։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը