Աշխարհ

02.07.2018 20:16


Էրդողանի մամուլի խոսնակը կարող է դառնալ Թուրքիայի արտգործնախարար

Էրդողանի մամուլի խոսնակը կարող է դառնալ Թուրքիայի արտգործնախարար

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության կուլիսներում լուրեր են շրջանառվում այն մասին, որ նոր կառավարության կազմում կլինեն նախարարական պորտֆելների փոփոխություններ։

Մասնավորապես խոսվում է այն մասին, որ արտգործնախարարի պաշտոնում Մևլութ Չավուշօղլուին կփոխարինի Թուրքիայի նախագահի ներկայիս մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը: Իսկ ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին կփոխարինի Ստամբուլի ներկայիս նահանգապետ Վասիփ Շահինը։ Արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլին էլ կփոխարինի Քենան Իփեքը, ով նախկինում ևս զբաղեցրել է այդ պաշտոնը։

Աղբյուրի հիշեցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը նախօրեին հույս էր հայտնել, որ առաջիկա շաբաթվա ընթացքում նոր կառավարության կազմը հայտնի կդառնա։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը