Աշխարհ

03.07.2018 07:41


Սաhակաշվիլին Մարգվելաշվիլիից պահանջում է վերադարձնել իր քաղաքացիությունը

Սաhակաշվիլին Մարգվելաշվիլիից պահանջում է վերադարձնել իր քաղաքացիությունը

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին գործող նախագահ Գիորգի Մարգվելաշվիլից պահանջել է վերադարձնել իր քաղաքացիությունը: Սահակաշվիլին դժգոհություն է հայտնել, որ ներկա իշխանությունները թույլ չեն տալիս վերադառնալ, իսկ ոչ կառավարական հատվածը լռում է:

«Մարգվելաշվիլին վախկոտ է: Եթե նա տարրական տղամարդկություն ունի, թող վերադարձնի իմ քաղաքացիությունը: Որտե՞ղ է ժողովուրդը, ինչո՞ւ է լռում։ Վրաստան պետության հիմնադրին չեն թողնում մուտք գործել հայրենիք, ինչո՞ւ ձայն չեն հանում, որ ինձ թույլ տան վերադառնալ նախագահական ընտրություններին մասնակցելու համար»,-ասել է Սահակաշվիլին, ով երկրից հեռացել է 2013-ին, երբ լրացավ նախագահական ժամկետը։

«Ցավոք մենք դեռ չենք կարողացել համախմբվել Վրաստանի ներսում, և ես այսօր Վրաստանից դուրս եմ: Խնդիրը դրանում է: Հենց լինեմ Վրաստանում, մեկ րոպեում կշտկեմ իրավիճակը»,-news.ge-ի փոխանցմամբ, հայտարարել է Սահակաշվիլին:

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը