Աշխարհ

02.07.2018 23:56


Բելգիան վերջին րոպեին հաղթանակ կորզեց Ճապոնիայից

Բելգիան վերջին րոպեին հաղթանակ կորզեց Ճապոնիայից

Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի շրջանակներում Դոնի Խոստով քաղաքում Բելգիայի ընտրանին մրցեց Ճապոնիայի հավաքականի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բելգիացիները մեկնարկում առավելություն ունեին, բայց Ճապոնիայի հավաքականը շեշտը դնում էր արագ հակագրոհների վրա, կարող էր երբեմն-երբեմն լուրջ անհանգստացնել Տիբու Կուրտուային: Գնդակին ավելի շատ տիրում էին «կարմիր սատանաները», բայց առաջին կեսում վիճակագրությամբ ավելի շատ վազել են «ծագող արևի երկրի» ներկայացուցիչները:

Երկրորդ կեսի 2-րդ րոպեին Ճապոնիան անսպասելի կերպով առաջ անցավ հաշվի մեջ: Արագ հակագրոհի արդյունքով լավ դիրքում հայտնվեց և դիպուկ հարվածով գոլի հեղինակ դարձավ Հարակուչին: Հաջորդ իսկ գրոհի ժամանակ Էդեն Ազարը կարող էր վերկանգնել հաշվի հավասարություն, սակայն չստացվեց: Բայց իրենց երկրորդ հնարավորությունը կրկին գոլով ավարտեցին Ճապոնիայի հավաքականի ֆուտբոլիստները: Հեռահար, գեղեցիկ գոլով աչքի ընկավ Ինուին՝ 0:2:

Խաղի 69-րդ րոպեին Բելգիան խաղարկեց անկունային հարվածը և Վերտոնգենը հարված-փոխանցում կատարեց, և գնդակն ի վերջո հայտնեց ցանցում՝ 1:2: Խփած գնդակը նոր սթափություն հաղորդեց «կարմիր սատանանեերի» խաղին և 74-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Ֆելաինին գլխի հարվածով վերականգնեց հաշվի հավասարությունը՝ 2:2:

Բայց Բելգիան արեց այն, ինչ բոլորն են սպասում նրանից: Հանդիպման ավելացված վերջին րոպեին դարպասապահ Կուրտուայի սկսած գրոհը գոլով եզրափակեց Շադլին հաղթական գոլ խփեց և Բելգիային դուրս բերեց քառորդ եզրափակիչ:

Բելգիայի հավաքականը քառորդ եզրափակչում կմրցի Բրազիլիայի ընտրանու դեմ: Խաղը կկայանա հուլիսի 6-ին:

Այս խորագրի վերջին նյութերը