Մահվան ելքով վրաերթ Արմավիրում. անչափահաս վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 60-ամյա հետիոտնին
Հուլիսի 2-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 23։20-ի սահմաններում Արմավիր քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի բնակիչ՝ 17-ամյա Գոռ Մինասյանը իր վարած Mercedes մակնիշի 70 DV 010 համարանիշի ավտոմեքենայով Հանրապետության փողոցում՝ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության մոտ, վրաերթի է ենթարկել հետիոտն՝ նույն փողոցի բնակչուհի, 60-ամյա Գայանե Գևորգյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, մեկ այլ ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել են «Արմավիր» բժշկական կենտրոն, սակայն ճաապարհին նա մահացել է։
Փաստի առթիվ քննիչի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդն ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։