Լրահոս

03.07.2018 12:50


Ուշադրություն. ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 7

Ուշադրություն. ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 7

Ուշադրություն

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 3-ի ցերեկը, 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 7-8-ը՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 6-8-ն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով:

Երևան քաղաքում`

Հուլիսի 3-ի ցերեկը, 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-8-ին՝ երեկոյան ժամերին, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:

Երևան քաղաքի հուլիսի 4-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 38.80C (1975 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 12.30C (1993 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 25.10C

Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել:

Այս խորագրի վերջին նյութերը