Լրահոս

03.07.2018 18:04


Երևանում շոգ եղանակով պայմանավորված ավելացել են շտապօգնության կանչերը

Երևանում շոգ եղանակով պայմանավորված ավելացել են շտապօգնության կանչերը

Երևանում՝ շոգ եղանակով պայմանավորված, շատացել են շտապօգնության կանչերը, և հիվանդների թվում շատ են սրտանոթային հիվանդություններ ունեցողները:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Շտապօգնության ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանը:

«Հատկապես վերջին երկու օրերին շտապօգնության կանչերն ավելացել են, և դրան շատ է նպաստում այս ռեկորդային բարձր ջերմաստիճանը: Հիմնականում սրտանոթային հիվանդություններն են գլուխ բարձրացրել, և վերջին շաբաթվա ընթացքում ավելացել է հիվանդանոց տեղափոխված անձանց թիվը: Նախկինում միջինը 18-20 տոկոսն էին հոսպիտալացվում, իսկ այս օրերին 25 տոկոսն է հիվանդանոց տեղափոխվում»,-նշեց Թագուհի Ստեփանյանը:

Մինչ այս շոգ օրերը, ՇԾ տնօրենն ընդգծեց, որ օրական ունեցել են 650-680 կանչ, իսկ այսօր այդ թիվը գերազանցում է 700-ը: Հուլիսի 2-ին ժամը 09:00-ից մինչև հուլիսի 3-ը ժամը 09:00 շտապօգնության ծառայությունում գրանցվել է 723 կանչ, և դիմողներից 175-ը հոսպիտալացվել են:

Եզրափակելով խոսքը՝ Ստեփանյանն ասաց, որ կանչերի թվում առաջին տեղում են սրտանոթային, ապա սուր շնչառական հիվանդություններն ու տարբեր տեսակի վիրուսները:

Այս խորագրի վերջին նյութերը