Ադրբեջանական «Շահդենիզ-2» հանքավայրը սկսել է գազ մատակարարել Թուրքիային
Մեկնարկել է «Շահդենիզ-2» հանքավայրի շահագործումը։ Հունիսի 30-ից սկսվել է Ադրբեջանից բնական գազի մատակարարումը Թուրքիային։
Թուրքական մամուլի համաձայն՝ «Շահդենիզ-2»-ը «Հարավային գազային միջանցքի» առաջին օղակն է, որով առաջիկայում նախատեսվում է ադրբեջանական գազը Կասպից ծովով արտահանել եվրոպական երկրներ։
Շուրջ 28 մլրդ դոլար արժողությամբ «Շահդենիզ-2» նախագծի բաժնետերերն են «British Petrolium»-ը (28․8%), ադրբեջանական «Հարավային գազային միջանցքը» և «SOCAR» պետական նավթային ընկերությունը (համատեղ մասնաբաժինը՝ 16․7%), «Türkiye Petrolleri» բաժնետիրական ընկերությունը (19%), մալազիական «PETRONAS» ընկերությունը (15․5%), ռուսական «LUKOIL» ընկերությունը (10%) և իրանական «NICO» ընկերությունը (10%)։
«Հարավային գազային միջանցք» նախագիծը ներառում է «Շահդենիզ-2» հանքավայրը, Հարավային Կովկասի գազատարը, Տրանսանատոլիական խողովակաշարը (TANAP) և Տրանս-ադրիատիկ խողովակաշարը (TAP)։
Ավելի վաղ հայտարարվել էր, որ «Հարավային գազային միջանցքի» միջոցով Թուրքիային ադրբեջանական գազի մատակարարումը նախատեսված է սկսել 2018-ին, իսկ դեպի եվրոպական երկրներ բնական գազի արտահանումը կսկսվի 2020-ին:

Աղբյուրը՝ ermenihaber.am