Աշխարհ

04.07.2018 01:27


Անգլիայի հավաքականը 11 մետրանոցներով վաստակեց քառորդ եզրափակչի ուղեգիր (տեսանյութ)

Անգլիայի հավաքականը 11 մետրանոցներով վաստակեց քառորդ եզրափակչի ուղեգիր (տեսանյութ)

Աշխարհի 2018 թվականի առաջնության 1/8 եզրափակչի վերջին խաղում մրցեցին Կոլումբիայի և Անգլիայի հավաքականները: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1:

Առաջին գոլը գրանցվել է 57-րդ րոպեին: Կառլոս Սանչեսը սեփական տուգանային հրապարակում խախտել է կանոնները Հարի Քեյնի նկատմամբ:

Նշանակված 11 մետրանոցը դիպուկ է իրացրել հենց տուժողը:

Քեյնն ընթացիկ ԱԱ-ում իր 6-րդ գոլն է խփել և վստահորեն գլխավորում է ռմբարկուական մրցավազքը:

Երբ թվում էր ամեն ինչ ավարտված է, ավելացված 3-րդ րոպեին անկյունայինի փոխանցումից հետո Յերի Մինան խփեց պատասխան գոլը:

Լրացուցիչ ժամանակում գոլ չգրանցվեց և գործը հասավ 11 մետրանոցների:

11 մետրանոցների մոտեցումներն այսպիսին էին.

Ֆալկաո - V, Քեյն - V, Կուադրադո - V, Ռեշֆորդ - V, Մուրիել - V, Հենդերսոն - X, Ուրիբե - X, Տրիպյե - V, Բակա - X, Դայեր - V

Սաութգեյթի գլխավորած ազգային թիմը դուրս է գալիս քառորդ եզրափակիչ, որտեղ մրցելու է Շվեդիայի հետ: Հատկանշական է, որ անգլիացիները ԱԱ-ների պատմության մեջ առաջին անգամ են հաղթում հետխաղյա 11 մետրանոցներով:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը