Տնտեսական

04.07.2018 12:43


Կառավարությունը հաստատեց «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» նախագիծը (տեսանյութ)

Կառավարությունը հաստատեց «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» նախագիծը (տեսանյութ)

ՀՀ կառավարությունն այսօր հաստատեց «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» օրենքի նախագիծը։

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, որ առաջարկվում է մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտում կատարած անձանց ազատել վարչական ակտով նախատեսված տուգանքի գումարը, ինչպես նաև կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու պարտականությունից․խոսքը 13,3 միլիարդ դրամի համաներման մասին է և չի վերաբերում մինչև 2017 թվականի բոլոր վարչական խախտումներին:

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն էլ հայտնեց, որ տեսանկարահանող և լուսանկարահանող խախտումները կազմում են 150 հազար, իսկ ճանապարհապարեկայնին ոստիկանության կողմից՝ 700 հազար:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը