Մեծ ասելիք՝ փոքր ծավալում. Վարդգես Դավթյանի ժողովածուները (լուսանկար)
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում պարբերաբար կազմակերպվում են տարբեր գրողներին նվիրված ցերեկույթներ, ընթերցումներ: Այս անգամ սեղանին գրող Վարդգես Դավթյանի տարբեր տարիներին ժողովածուներն էին, քննարկման առարկան՝ նրա գրական ժառանգությունը:
«Վարդգես Դավթյանի ստեղծագործությունները աչքի են ընկնում փոքր ծավալով եւ մեծ խորքայնությամբ: Նրա հերոսը մարդն է, սովորական հայ մարդը որն ապրում է Հայաստանում կամ Ամերիկայում՝ իր խնդիրներով ու հույզերով»,-նկատում է հեղինակի ընթերցողներից մեկը՝ Էդուարդ Շահվերդյանը:
Նա այս ցերեկույթին մասնակցելու համար Ալավերդուց հատուկ է ժամանել: Հեղինակին անձամբ չի ճանաչում, առցանց տիրույթում են ծանոթացել: «Վարդգես Դավթյանին երբեւէ չեմ հանդիպել, բայց նա ինձ շատ հարազատ մարդ է դարձել: Իմ պարտքն եմ համարում նրա գրականությունը տարածել ընթերցասեր մարդկանց շրջանում, քանի որ, կարծում եմ, նոր խոսք է ասում հայ գրականության մեջ: Այ, հիմա էլ դժվարանում եմ կողմնորոշվել, որ պատմվածքը ընթերցել, մեկը մյուսից լավն են....»,-պատմում է Ալավերդու Ե. Չարենցի անվան դպրոցի պատմության ուսուցիչն ու ձեռքը վերցնում հեղինակի գրքերից մեկը:
Հեղինակի ստեղծագործություններն է ընթերցում նաեւ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Անժելա Խորենյանը: Անկեղծանում է. Վարդգես Դավթյան գրողին մի քանի ամիս է, ինչ հայտնաբերել է իր համար: «Վարդգես Դավթյանը ինձ համար իրոք բացահայտում էր: Նրա ստեղծագործությունները մարդկային դիմանկարների պատկերասրահ է: Ընդամենը մի քանի շտրիխ, մի քանի վրձնահարված եւ բացահայտվում է մարդկային ճակատագիրը: Նա խոսում է հայ մարդու մասին՝ բացահայտելով համամարդկային խնդիրներ: Ուրախ եմ, որ դեռ շատ կան գործեր, որ «վայելելով» պիտի կարդամ»,-ասում է Անժելա Խորենյանը:
Վարդգես Դավթյանը իրեն նվիրված գրական ցերեկույթին ներկա չէ, շուրջ 20 տարի նա ապրում եւ ստեղծագործում է ԱՄՆ-ում, որտեղ էլ լույս են տեսել նրա ստեղծագործությունների վերջին չորս ժողովածուները: Մինչ այդ հեղինակը ապրել, աշխատել եւ ստեղծագործել է Հայաստանում: Մասնագիտությամբ հոգեբույժ է: Գրել սկսել է պրակտիկ գործունեությանը զուգահեռ: Նրա հեղինակած հոդվածները 90-ական թվականներին լույս են տեսել նորանկախ Հայաստանի տարբեր պարբերականներում: Ժողովածուների թիվը մոտենում է երկու տասնյակին:
«Վարդգեսը հոգեբույժ է եւ միաժամանակ գրող: Նրա պատմվածքների համար հիմնականում հիմք են հանդիսանում առողջ եւ հիվանդ մարդկանց հետ նրա ունեցած զրույցները: Անգամ փոքր դրվագը կարող է դառնալ մեծ ասելիք ունեցող պատմվածքի նյութ»,-ասում է «Զինվորի մայր» հասարակական կազմակերպության նախագահ Անահիտ Հովնանյանը, որի նախաձեռնությամբ էլ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի հետ համատեղ կազմակերպվել է գրական ցերեկույթը:
«Մեր կազմակերպությունը կոչվում է «Զինվորի մայր»: Թվում է՝ այն ոչ մի կապ չունի արվեստի եւ գրականության հետ: Սակայն ես կարծում եմ, հայ գրականությունը, հայի ինքնությունը արտերկրում տարածողները նույնպես զինվորներ են եւ մեր պարտքն է աջակցել եւ օգնել, որ նրանց գործերը հանրայնացվեն նաեւ հայրենիքում»,-ասում է Անահիտ Հովնանյանը: