Լրահոս

04.07.2018 17:13


Վրաերթ Կորյունի և Նալբանդյան փողոցների խաչմերուկի մոտակայքում

Վրաերթ Կորյունի և Նալբանդյան փողոցների խաչմերուկի մոտակայքում

Հուլիսի 3-ին, ժամը 20:07-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կորյունի և Նալբանդյան փողոցների խաչմերուկի մոտակայքում քաղաքացին անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմքենայով վրաերթի է ենթարկել միջին տարիքի կնոջ, ով գտնվում է ճանապարհի երթևեկելի հատվածում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Ս. Հ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Այս խորագրի վերջին նյութերը